Tert.am-ը գրում է.

Դոնեցկի շրջանում մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում անջատողականները Ռուսաստանի աջակցությամբ փորձում են ոչնչացնել հանցագործության ապացույցները։


Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարությունը:

«Կառավարության տվյալներով՝ ահաբեկիչները 38 դի տեղափոխել են Դոնեցկ քաղաքի դիահերձարան, որտեղ մասնագետներն ընդգծված ռուսական ակցենտով հայտարարել են, որ իրենք ինքնուրույն են իրականացնելու հերձումը»,- ասված է կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել