Մի քանի տարի առաջ պայքար սկսվեց «քրեական» ռոմանտիզմը գովերգող սերիալների դեմ: Խոսեցին, գրեցին, քննարկեցին, մի խոսքով` «Որոգայթից» բարով-խերով պրծանք: Դրան փոխարինեցին նոր սերիալներ` լալկան, թնկթնկան, նվնվան, տափակ ու օճառաջրի մեջ թաթախված: Հիմա էլ դրանց դեմ ենք պայքարում: Այս հավերժ պայքարի մեջ մի դրվագ եմ կարևորում: Սերիալ չսիրողները ասում են` հիմար բան եք ցույց տալիս, սերիալ պատրաստողներն էլ թե` ժողովուրդը ինչ նայում է, այն էլ ցույց ենք տալիս: Կարծում եմ` ժողովրդի նայածը այս դեպքում կարևոր չէ, որովհետև «ժողովրդին» կամ նրա մի ստվար հատվածին ուրիշ շատ բաներ էլ կարող է դուր գալ: Բա ո՞ւր մնաց դաստիարակչության գործառույթը, որը պետք է իրականացնի հեռուստատեսությունը: Բա ո՞ւր մնացին այնպիսի ոչ նյութական, անշոշափելի, բայց հասարակության համար կարևոր երևույթները, ինչպիսիք են բարոյականությունը, ճաշակը, էսթետիկան և այլն: Հասկանալի է, որ դրանք փող չեն բերում, բայց դրանց մասին մոռանալն էլ ճիշտ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել