Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ պաշտոնական Կիևն անգործության է մատնվել Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing-ի կործանման պատճառները պարզելու համար միջազգային հանձնաժողով ստեղծելու հարցում։ 

«Ո՞րն է պատճառը, որ ուկրաինական իշխանությունները չեն ստեղծում միջազգային հանձնաժողով, ե՞րբ է այն սկսելու իր աշխատանքը։ Դրան սպասում է ողջ միջազգային հանրությունը»,-մեջբերում է Газета-ն Անտոնովի խոսքերը։

 Պաշտոնյան նաև հավելել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Արևմուտքը Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ է տանում, որի շրջանակներում որոշ օտարերկրացիներ տեղի ունեցած ավիավթարի համար մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանն ու ռուսամետ անջատողականներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել