Դիվերսիան (լատիներեն՝ Diversio - «շեղում, թեքում») դիվերսիոն -հետախուզական խմբի կամ անհատ հետախույզների՝ դիվերսանտների գաղտնի, բայց խնամքով մանրակրկիտ պատրաստված և պլանավորած հատուկ միջոցառում է, որի նպատակն է պայթեցման, հրկիզման, ջրասուզման և այլ միջոցներով համեմատաբար կարևոր օբյեկտների կամ նրանց տարրերի շարքից դուրս բերումը՝ առանց մարտ վարելու՝ նպատակին հասնելու համար:

Կարդալով «դիվերսիա» հասկացության վերոգրյալ սահմանումը՝ շատերի մոտ հարց կառաջանա՝ իսկ որքանո՞վ էին Քարվաճառ ներխուժած ադրբեջանցի հանցագործների գործողությունները համապատասխանում այս սահմանմանը:
Չնայած դեռ քննություն է գնում և չգիտենք, թե իրականում որն էր դրանց հիմնական նպատակը, բայց միայն այն, որ եթե նրանց գործունեության արդյունքում դադարի Քարվաճառի տարածաշրջանի վերաբնակեցումը, մարդիկ վախենան ապրել այնտեղ և հնարավորինս խուսափեն երթևեկել Վարդենիս - Քարվաճառ ճանապարհով, ուրեմն այդ ճիվաղների դիվերսիան կարելի է համարել հաջողված:
Բայց, կարծում եմ, որ հայությունն այդքան խուճապահար հանրություն չի, որ այսուհետ վարվի դրանց ցանկությանը համապատասխան:
Վերջիվերջո, օրինակ, Երևանում, ավտովթարի ենթարկվելու հավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է, քան Քարվաճառի տարածքում դիվերսանտ - հետախույզի հանդիպելը:
Բնականաբար, զգոնության մեծացման ուղղությամբ աշխատանքները էլ ավելի պետք է ավելացվեն, բայց չտրվենք մերձկասպյան թյուրքերի սպասելիք - ակնկալիքին: Սա Մե՛ր Երկիրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել