Tert.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի և Ապարանի բժշկական կենտրոններում, տեղեկացնում է նախարարության կայքը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը, դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին:

Արմեն Մուրադյանը նաև զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվեց նրանց վիճակով և բուժման ընթացքով:

Թալինի բժշկական կենտրոնում Արմեն Մուրադյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերի որակյալ մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում։ Դա կխթանի թե՛ մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, թե՛ այդ կլինիկաների հետ մասնագիտական գործընկերային հարաբերությունների զարգացմանը։

Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրել է, որ մշտապես հաջողությամբ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրենց հիվանդանոցին կցված Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ֆինանսավորել է այս կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերանորոգումը և արևային էներգիայի համակարգի ներդրումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել