Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, 2014թ. հուլիսից կումունալ վճարումները Ռուսաստանում ամսական կբարձրանան 100-640 ռուբլով, կախված տարածաշրջանից: Սա պայմանավորված է նոր տիպի՝ կապիտալ վերանորորգման վճարի ներդրմամբ: Այն կազմում է ամսական 2-20 ռուբլի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար: 
Ռոսաստանի տարածաշրջանների մեծ մասում առաքվող կոմունալ ծառայությունների անդորրագրերում ավելացվել է նոր տող՝ «կապիտալ վերանորոգում»: Բնակարանների սեփականատերերի վրա այսուհետ դրված է մի նոր պարտավորություն՝ կատարել վճարումներ ընդհանուր սեփականության վերանորոգման համար, իսկ տարածաշրջանային իշխանությունները պարտավոր են ապահովել այդ վերանորոգման կատարումը: Այդ նպատակով նրանք պետք է ընդունեն կապիտալ վերանորոգման ծրագիրը, որով պետք է սահմանվի նաև վճարումների նվազագույն չափը:
Սակայն վճարների համադրումը միջին աշխատավարձի հետ բերում է այն եզրակացության, որ միայն 13 տարածաշրջաններում է այդ վճարի չափը կազմելու միջին ամսական աշխատավարձի մեկ տոկոսից պակաս: Մյուս դեպքերում այն կարող է հասնել մինչև 3 տոկոսի, ինչն արդեն կարող է դառնալ լուրջ բեռ:
Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ որքան բարձր է վճարի չափը, այնքան արագ կվերանորոգվի տվյալ շենքը: Սա հրատապ է նրանց համար, ովքեր բնակվում են հնացած բնակֆոնդի շենքերում: Դրանից բխում է, որ այն տարածաշրջաններում, որտեղ սահմանված են վճարների ամենափոքր չափերը, գործընթացը կարող է ձգվել մեկ դարից էլ ավել: Մինչդեռ ամենաբարձր վճարն ունեցող վայրերում բնակարանի կապիտալ վերանորոգումը կիրականացվի 18 տարվա ընթացքում:
Այսպիսով, գաղափարն իրենից, իհարկե, որոշակի հետաքրքրություն ներկայացնում է: Սակայն վճարի չափի և գործընթացի տևողության համադրումը՝ նկատի ունենալով նաև ռուսաստանյան իրողությունները, տեղիք են տալիս կարծելու, որ սա կարող է դառնալ նաև պարարտ հող կոռուպցիոն դրսևորումների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել