Հուիսի 17-ին Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ընդունեց հայտարարություն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններրի վերաբերյալ, որով իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի իշխանություններին և դատապարտում է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները: Փաստաթղթում ողջունվում է ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման և ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: 
Եվրախորհրդարանն աջակցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջ քաշած, այսպես կոչված, խաղաղարար ծրագրին՝ որպես «խաղաղության հաստատման հիմնական հնարավորություն» և սատարում է, նպաստում է «Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն ուղղված Նախագահի վճռական գործողություններին» և նշեցին, որ միջազգային հանրությունն աջակցում է այդ գործընթացին: 
Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը հայտարարում է, որ Ռուսաստանը մասնակցում է ռազմական գործողություններին և մատակարարումներին, և կոչ է անում Ռուսաստանին կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները և դադարեցնել ռազմական աջակցությունը աշխարհազորայիններին: Փաստաթղթում դատապարտվում է «Ռուսաստանի ագրեսիան Ղրիմում», մերժվում է «կայացած փաստի» քաղաքականությունը, ողջունվում է ԵՄ որոշումը Ղրիմից ապրանքների ներմուծումն արգելելու, ինչպես նաև պատժամիջոցների ցանկն ու շրջանակները ընդլայնելու վերաբերյալ:
Շատերի համար այս ձևակերպումներն անակնկալ էին, քանզի մինչ այդ Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումներում քիչ չէին սկեպտիկ ելույթները սանկցիաների ընդլայնման հարցի վերաբերյալ: Սակայն ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր ելույթում կրկին ներկայացրեց Ուկրաինային աջակցելու գծի հիմնավորումը: 
Որոշ վերլուծաբանների պնդմամբ՝ Ռուսաստանը տարիներ շարունակ աշխատում է մի շարք երկրներում ռուսամետ լոբբիստական կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Ընդ որում, աշխատում էին ամենատարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերի հետ: Վերջնանպատակն է Եվրոպային ԱՄՆ դեմ հանելը: 
Արդյունքներ արդեն իսկ կան: Թե մի շարք ֆրանսիական ուժեր, թե գերմանացի գործարարներից շատերի, ու առաջին հերթին ավտոարդյունաբերողների մոտ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը աջակցություն չի վայելում, քանզի ռոuսական շուկայի կորուստը կառաջացնի գործազրկության աճ: 
Ակնհայտ է, որ պատժամիջոցների խմորը դեռ շատ ջուր կվերցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել