Tert.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքում այսօր պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կրկին միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, թե ըստ օրենսդրության՝ դատավորը պարտավոր է դիմել դատախազին՝ տուժող կողմի նկատմամբ քրեական գործ հարուցելու կապակցությամբ՝ քանի որ, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ մի քանի դատական նիստ շարունակ տուժող կողմը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս՝ հայհոյելով պաշտպանին:

«Բոլոր ձայնագրությունները կան, թե ինչպես են հայհոյում ինձ, շարունակ սպառնալիքներ հնչեցնում: Իրենց այնպես են պահում, կարծեք թե ես եմ եղել դեպքի մասնակիցը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինիս վստահորդ Վարդան Պետրոսյանը ելույթ ունենալով՝ դիմեց դատարանին՝ ու նաև իր պաշտպանին՝ խնդրելով հետ վերցնել միջնորդությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել