Emedia.am-ը գրում է.

Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում այսօր հակաիսրայելական զանգվածային ցույցեր են սկսվել Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակման եւ Պաղեստինում ցամաքային ռազմական գործողություններ իրագործելու դեմ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, ցուցարարների խումբը հավաքվել է Ստամբուլի Լեւենթ թաղամասում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ: Նրանք պաղեստինյան դրոշներ են ճոճել եւ բացականչել. «Ողջո~ւյն Ստամբուլից` Գազայի դիմադրությանը», «Մարդասպան Իսրայել, հեռացի՛ր Պաղեստինից», «ՀԱՄԱ, հարվածի՛ր Իսրայելին»: Ոստիկանությունը չի միջամտել մինչեւ այնքան ժամանակ, երբ ցուցարարները ջարդել են գլխավոր հյուպատոսության դռները եւ փորձել ներխուժել շենք: Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր է կիրառել, ինչից հետո ամբոխը նահանջել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել