Tert.am-ը գրում է.

Մալայզիական ավիափոխադրող Malaysia Airlines-ը կարող է 97.3 մլն դոլարի փոխհատուցում ստանալ Allianz ընկերությունից, որն ապահովագրել էր երեկ ռուս-ուկրաինական սահմանի մոտ կործանված Boeing 777 ինքնաթիռը։ 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, Allianz-ը դեռևս չի հաստատել փոխհատուցվելիք գումարի չափը, քանի որ այն դեռևս համաձայնեցված չէ։ 

«Այժմ դեռ չափազանց վաղ է մեկնաբանել այս ողբերգական դեպքը։ Քանի դեռ չեն պարզվել բոլոր մանրամասները, մենք կարող ենք միայն ցավակցություններ հղել բոլոր նրանց, ում այս ավիավթարն ինչ- որ կերպ առնչվում է»,-նշել են Allianz ընկերությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել