Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական Boeing 777 ինքնաթիռի կործանմանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ ապացուցում է, որ ուկրաինական սուր ճգնաժամն անհրաժեշտ է կարգավորել որքան հնարավոր է արագ։

Ինչպես նշում է Вести-ն, Պուտինը հանձնարարել է մանրակրկիտ ու օբյեկտիվ հետաքննել ավիավթարի բոլոր մանրամասները։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Պուտինը հայտարարել է, որ մալայզիական ուղևորատար Boeing 777 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում են ուկրաինական իշխանությունները։ Ռուս առաջնորդի խոսքով՝ այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղություն լիներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել