Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի արևելքում ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, այլ ոչ 295։ Malaysia Airlines ավիաընկերությունը, որին պատկանել է կործանված ինքնաթիռը, հստակեցրել է՝ օդանավում գտնվել է 280 չափահաս ուղևոր և 3 երեխա, ինչպես նաև 15 մարդուց բաղկացած անձնակազմը, հայտնում է Комсомольская правда-ն։

Emergencies Ministry member walks at the site of a Malaysia Airlines Boeing 777 plane crash near the settlement of Grabovo in the Donetsk

Ըստ ավիաընկերության տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել են ուղևորներ աշխարհի 9 երկրներից. 144 հոլանդացի, Մալայզիայի 43 քաղաքացի (այդ թվում՝ 2 երեխա և անձնակազմի անդամներ), 27 ավստրալացի և 12 ինդոնեզացի (նրանց թվում՝ 1 երեխա), Մեծ Բրիտանիայից 9 հոգի, 4 գերմանացի և նույնքան բելգիացի, 3 ֆիլիպինցի և 1 կանադացի։

People stand, amongst the wreckages of the Malaysian airliner from Amsterdam to Kuala Lumpur after it crashed, near the town of Shaktarsk, in rebel-held east Ukraine

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուս-ուկրաինական սահմանի մոտ կործանվել է «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռը:

Distressed family members leaving Schiphol airport in a bus

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել