Ուկրաինայի արեւելքում մի քանի ժամ առաջ 7 կիլոմետր բարձրության վրա հրթիռային կրակոցից կործանվեց Լոնդոն-Կուալա-Լումպուր չվերթի մալայզիական Բոինգ 777 օդանավը: Զոհվել է 295 մարդ: Ուկրաինայի իշխանությունները մեղադրեցին այս ահաբեկչության համար երկրի արեւելքում գործող ռուսական ուժերը, որոնք արդեն մի քանի ուկրաինական օդանավ եւ ուղաթիռ են խփել, վերջինը՝ երեք օր առաջ: Նման բարձրության վրա օդանավ խփելու հնարավորություն ունեն միայն ամենաժամանակակից զենքերը, որոնք Կրեմլը մատակարարում է ռուս ահաբեկիչներին Ուկրաինայում:
Շատերը լսել են ԽՍՀՄ-ի հասցեին «Չարիքի կայսրություն» արտահայտությունը: Քչերն են հիշում, թե ի՞նչ կապակցությամբ եւ ով է դա ասել: Այսպես անվանեց Սովետին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, երբ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին Սախալինի վրա սովետական կործանիչը խբեց կորեական մարդատար օդանավը, սպանելով 250 մարդու: 31 տարի անց չարի կայսրությունը վերադառձավ, անգամ նույն սովետական դրոշներով ու գաղափարներով: Մարդակերը մոտ է, զենք վերցրեք, հայեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել