Նկատե՞լ եք, որ հայկական մեդիա տարածքում փողով լացողների մի յուրատեսակ խավ ա ձևավորվել: Ասենք, էս վերջին իրադարձությունների ֆոնին էս տեսակը նախ վայնասուն ա կապում, թե ադրբեջանցի դիվերսանտները համարյա Վարդենիսում են ու Վարդենիսում խուճապ ա: Հետո նույն էս մարդիկ սկսում են ողբալ, թե դիվերասնտն, ախր, էս դեմքով չի լինում, էս զենքով չի լինում, ու որ, առհասրակ, սրանք դիվերսանտ չեն՝ չոբան են, եկել են հայրական տան կարոտն առնելու: Էս վերջին հանգամանքը փողով լացողների համար խիստ կարևոր ա, որովհետև դրանից հետո նախատեսված ա լացի հաջորդ արարը, երբ սկսելու են մարդասիրություն պահանջել, պնդելու են, թե չոբաններին պիտի տանենք հայ-ադրբեջանական շփման գոտի ու էնտեղ բաց թողենք, որ շարունակեն ապրել էս խեղճուկրակները: Ճիշտ ա, էդ ընթացքում մեր լացակիրները մոռանում են, որ էդ խեղճուկրակները սպա են սպանել, 17 տարեկան երեխա են գնդակահարել ու, ձեռքի հետ, կնոջ աչք են հանել: Բայց դա սրանց համար էական չի, որովհետև իրենց չեն վճարում սեփական մեռելներին ողբալու համար, իրենց չեն ասել, որ հարայ-հրոց պիտի բարձրացվի էն ժամանակ, երբ ուղեղի կեսը տանը թողած հայ ծերուկին ադբեջանցիները գերի են վերցնում, քառատում են, իսկ վերջում էլ նավթ են սրսկում ու նոր տուն ուղարկում: Էս լացողների դրամաշնորհին չի, երբ սարերում մոլորված ջահել հայ հովիվը գերի ա ընկնում ու հետո ադրբեջանական բանտում «ինքնասպանություն» ա գործում՝ էդ ընթացքում հաջողացնելով կոտրել ոսկորների կեսից ավելին: Չէ՛, էս մարդկանց էդ ամենը չի հետաքրքրում, որովհետև իրենք ավելի «վեհ», ավելի «համամարդկային» արժեքների կրող են ու իրենց համար սեփական ազգի ցավը դրամաշնորհային պայմանագրով առ ոչինչ ա հայտարարված: Իրենք ուրիշ են, իրենք «տարբեր» են, քանի որ մենք՝ մնացյալներս, ովքեր չենք լացում ո՛չ անփող, ո՛չ էլ, առավել ևս, փողով, նացիոնալիստների ու հոմոֆոբների կույտ ենք, որն իր գոյությունն արդարացնում է ճիշտ այնքանով, որքանով էս լացողների համար նոր դրամաշնորհներ պոկելու առիթ ա տալիս: Ու մենակ էս վերջին հանգամանքն ա, որ սրանց թույլ չի տալիս մեզ ու մեր տեսակը մինչև վերջին մանուկը ոչնչացնելու նախաձեռնությամբ հանդես գալ: Քանի որ դրանից հետո լացելու համար էլ չեն վճարվելու: Ռեզոն չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել