Այսպիսով, գնալով ավելի հետաքրքիր ու տխուր մանրամասներն են պարզվում ադրբեջանական դիվերսանտների մասին: Մասնավորապես, երեկվանից համացանցում շրջանառվում է Դիլհամ Ասկերովի՝ համազգեստով և դրոգունովի դիպուկահար հրացանով լուսանկարը (սա մարտական զենք է ու գտնվում է միայն ուժային կառույցների սպառազինության մեջ, մեկ էլ հանցավոր խմբավորումների ձեռքում):


Բացի դրանից, հայտնի է դարձել, որ 17-ամյա պատանուն գերեվարել են հենց սրանք, հենց սրանք էլ տարել են նրանց իրենցից մեկի անասուն հոր գերեզման ու բառս բուն իմաստով մորթել են խեղճ երեխուն՝ ծիսակարգային ինչ-որ բարբարոսական արարողություն կազմակերպելով: Դիակի տեղը ցույց են տվել հենց դիվերսանտները:

Հիմա երկու հարց, որոնք ինձ հուզում է. էս տականքներին մենք ոչ մի պարագայում չպետք է վերադարձնենք, համենայն դեպս՝ ողջ վիճակում: Թող դատեն ու կատարած հանցանքների համար նետեն ընդհանուր բանտախուց՝ հայ դատվածների հետ: Մենք հրաժարվել ենք մահապատժից, իսկ կտտանքներ կիրառելը ընդհանրապես դուրս է քննարկումից: Դրա համար էլ հայկական բանտախուցը իդեալական լուծում է, որովհետև կլուծի երկու հարցերն էլ: Գիտեմ, որ ոմանք դաժանություն սա կհամարեն, բայց սա արդարացված դաժանություն է՝ ակնընդական, ատամընդատաման...

Հարց երկրորդ. բա հիմա ի՞նչ են ասել դիվերսիոն գործողությունների մեծն գիտակները, ովքեր էս երկու օրը հեղհեղել էին համացանցը իրենց բարբաջանքներով ու հեգնական գրառումներով: Էն ծակ պրաֆեսրություն անող «հետախույզները», չգիտեմ՝ ինչ ճոճողները, ՍԱՖԱՐյան Ստյոպիկենք... մի խոսքով էլի, հասկացաք արդեն: Պատրա՞ստ եք հրապարակավ ներողություն խնդրել՝ կամա թե ակամա հանրության մեջ անտեղի կասկածներ սերմանելու ու այս հարցի շուրջ անառող աժիոտաժ ստեղծելու համար, թե հիմա էլ եք շարունակելու դատարկախոսությունն ու թարախ թափելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել