Tert.am-ը գրում է.

Նախորդ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտից տուժել են Շիրակի մարզի 31 և Լոռու մարզի 15 համայնքների ավելի քան 14 հազար հա մշակաբույսերի ցանքատարածություններ: Այս մասին այսօր կառավարության նիստին զեկուցեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացնելով, որ հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 12 հազ. հա, կարտոֆիլը՝ 1740 հա, բանջարեղեն՝ 636 հա:

«Շիրակի և Լոռու մարզերում տուժած 1716 հողօգտագործողներ 2013 թ-ին պետական օժանդակության ծրագրերով ստացել են 629 տոննա աշնանացան սերմնացու՝ 100 մլն դրամ արժողությամբ: Ձեր հանձնարարությամբ այն պետք է վերադարձնեին այս տարի բերքահավաքից հետո, բայց հիմա մենք պետք է մեկ տարով հետաձգենք վերադարձը, մյուս տարի նոր որոշում պետք է ընդունենք»,– ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել