Երբ լսում ես մեր ՀԱԿ-ական կարկառուն մեգատնտեսագետների, մեգաքաղաքագետների, մեգաակտիվիստների, մեգագործիչների ու այլ մեգաների ելույթները, քիչ է մնում մտածես, որ այս մարդիկ իրականում ոչ այն մարդիկ էին, ովքեր բարով խերով երկրի հերն անիծեցին 90ականներին, ոչ էլ այն մարդիկ են, ում մանկությունը/պատանեկությունը հենց այդ ժամանակաշրջանում է անցել։ Հասել են նրան, որ կապիտուլյանտ ու պանիկյոռ Լևոնին արդեն մեծագույն զորավար են սարքում, առանց որի անմիջական մասնակցության չի մշակվել ու իրականացվել և ոչ մի ռազմական օպերացիա Արցախյան ազատամարտի տարիներին, իսկ հենց խոսում ես մթից, ցրտից ու տնտեսական ճգնաժամից, ապա միանգամից մատնանշում են պատերազմը։ Լավ, պատերազմը հասկացանք, այս անգամ կանդրադառնամ տնտեսական քաղաքականությանը, որը վարվում էր արդեն պարետազմից հետո, տեսնեմ դրան ի՞նչ պետք է ասեն։ 

Ուրեմն, ժողովուրդ ջան, ով տեղյակ չի, ապա թող իմանա, որ 1988 թվականի երկրաշարժից հետո ողջ աշխարհից ստացված մարդասիրակա ու տեխնիկական օգնությունն իրոք աննախադեպ մասշտաբնների էր։ Միայն Գյումրու վերականգնման համար միայն վերամբարձ կռունկների թիվը, որոնք ստացել էր ՀՍԽՍ-ն, անցնում էր 600-ը։ Դա միայն կռունկները, իսկ կռունկներից բացի, ստացել էինք հարյուրավոր թրթուրավոր տրակտորներ, բեռնատար մեքենաներ և այլ տեխնիկա, որոնք պետք է զբաղվեին աղետի գոտու վերականգնման աշխատանքներով։

Եկավ 1991-ը, Հայաստանը անկաՊացավ, հետո պատերազմը, իսկ հետո եկավ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ… ով մի քիչ տարիքով է, կհիշի վաուչերիզացիան ու ինչպես էր տեսականորեն հնարավոր մի քանի վաուչերով ընդամենը, սեփականաշնորհել ամբողջ գործարան։ Բնականաբար, դա միայն տեսականորեն էր և ինչպես գործարանների ու աարդյունաբերական այլ համալիրների դեպքում, այնպես էլ տեխնոպարկի դեպքում, սեփականաշնորհումը կատարվում էր կոնկրետ մարդկանց խմբերի կողմից, որոնք մինչ այդ բարեհաջող կերպով կոպեկներով առնում էին սոված ժողովրդի վաուչերները։ Արդյունքում տնտեսական պոտենցիալի մեծ մասը սեփականաշնորհվես երեկվա սոված շների կողմից, ինչին հետևեց տնտեսության բարբարոսական ոչնչացումը։ Վերադառնալով նույն կռունկներին ու տրակտորներին, նկարագրեմ, թե ինչ էր կատարվում։

Ուրեմն, ինչպես նշեցի, վասն զի սեփականաշնորհողները մեծամասամբ սարից իջած չոբանի մակարդակի ունեին, իսկ մնացածն էլ դիտավորություն ունեին էս երկիրը վերջնականապես վարի տալու, նույն վերամբարձ կռունկներն ու տրակտորները սկսեցին պարսիկներին վաճառել… կիլոյով։ Նրանք այնքան տխմար էին/էնքան էին ուզում շուտ վերացնել Հայաստանը, որ ինչ ա թե էդ տեխնիկան հնարավորինս շուտ վաճառեին, վաճառում էին որպես մետաղի ջարդոն, երբեմն կտրտելով երբեմն էլ հենց ամբողջական տեսքով։ Այսպես, կռունկները վաճառվում էին մի քանի հարյոր դոլլարով, որովհետև երկաթի տոննան գնահատվում էր 11 դոլլար (որպեսզի պատկերացնեք անասնության մասշտաբը, ասեմ, որ հիմա մեկ վերամբառց կռունկի շուկայական գինը կազմում է մի քանի տասնյակ հազար դոլար)…
Արդյունքում այս բարբարոսությունը այն մասշատբների էր հասել, որ շատ կարճ ժամանակում Հայաստանում չմնաց գրեթե ոչ մի հաստոց, տեխնիկա։ Անգամ քանդում էին երբեմնի հզոր գործարանների պատերը, որպեսզի միջից հանեն առմատուրաներն ու դա էլ կոպեկներով ծախեն։ Դե իսկ այ ամեն խորհրդանշական կուլմինացիան բանվորի արձանի վախճանն էր…
Էս սենց։ Ու հիմա նույն էն բարբարոսներն ու սոված շները, ովքեր վայրենաբար ոչնչացրին երկրի տնտեսությունը 15 տարի առաջ անամոթաբար խոսում են ինչ որ ծրագրերից ու բարեփոխումներից, իսկ մեգատնտեսագետը ինչ որ 50 կետանոց բարեփոխումների փաթեթ է առաջարկում։ Գիտե՞ք, զզվում եմ օլիգարխներից էլ ու առկա համակարգի 99 տոկկոսից էլ, բայց ցանկացած այժմյան օլիգարխ 1000 գլուխ ավելի քիչ վնասակար է, քան 90-ականների վայրենիները, որովհետև օլիգարխը՝ թալանելով ժողովրդին մենաշնորհների միջոցով, գոնե մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդու աշխատանք է տալիս ու որպես կանոն ինչ որ բան է ԱՐՏԱԴՐՈՒՄ, իսկ սրնք մենակ քանդեն-քանդեն-քանդեն… Էսքանով հանդերձ, ես ասում եմ, ավելի լավ է նույն Լֆիկը 5 տարի էլ մենաշնորհներ ունենա, քան նույն Բագրատյանը 5 շաբաթ ստանձնի երկրի տնտեսության ղեկավարումը։ Горбатого (ых), только гроб исправит…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել