Tert.am-ը գրում է.

Ադրբեջանից դեպի Քարվաճառ մուտք գործելու բոլոր հնարավոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն: Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով անդրադառնալով Քարվաճառում նախորդ շաբաթ տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին:

Սեյրան Օհանյանը նշեց, որ 1994թ-ի զինադադարի կնքումից հետո Ադրբեջանը՝ պարբերաբար կրակոցների և դիվերսիոն հետախուզական գործողություններով լարվածություն է ստեղծում առաջին գծում:

«Միշտ տեղեկություն է եղել ԼՂՀ Պաշտպանության բանակից, որ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, և վերջին շրջանում որոշակի հետքեր կային, և հրամանատարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որպեսզի հնարավոր ներթափանցած խմբերը բացահայտվեն»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել