Ամեն երեկո քնելուց առաջ մտորում եմ և ինքնս ինձ ասում. «Վերջ` վաղվանից պետք է ավելի շատ գործել, քան թե գրել և խոսել»: Գալիս է առավոտը և նորից ամեն ինչ կրկնվում է, այսինքն՝ անում են այն, ինչ արել եմ միշտ: Գրում եմ, զրուցակիցներ եմ որոնում, որպեսզի ժողովրդի դարդը լացեմ, այսինքն՝ օրս անցնում է գրելով և խոսելով: Եվ երբ անդրադարձ եմ կատարում իմ գրածներին, ապա տեսնում եմ, որ այնտեղ շատ է օգտագործվում. «Պետք է…»-ն, օրինակ, պետք է այլևս չհանդուրժել կոռուպցիան, պետք է հաղթահարել աղքատությունը, պետք է պաշտպանել մարդու իրավունքները, պետք է պահանջել, պետք է արթնանալ, պետք է գիտակցել և այսպես շարունակ` պետք է…, պետք է…, պետք է…:
Հիմա հարց. «Մենք բացի «պետք է» հնչեցնելուց, կոնկրետ ի՞նչ ենք անում, որ այդ «պետք է»-ները կյանքի կոչվեն»…
Արդյո՞ք ժամանակը չի եկել, որ մենք, այսինքն՝ նրանք, ովքեր մեր հանրության քաղաքական առումով ակտիվ մասն են կազմում, սկսեն կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի այս վիճակից դուրս գանլ: Վաղ թե ուշ մենք հասկանալու ենք, թե չենք հասկանալու, որ «գրողի տարած» ֆեյսբուքով արմատական բարեփոխումների չեն հասնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել