Այսօր ազգագրագետի օրն է: Ազգագրագետի պատվո հավատամքը խարսխված է գիտելիքի, սիրո, հարգանքի, պատասխանատվության վրա, և նա առաջնորդվում է մի շարք սկզբունքներով, որոնք խտացված արտահայտում են հետևյալ բարոյախոսությունը.

-բոլոր մարդիկ հավասար են՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքակրթական միջավայրից են: Ոչ մի ժողովրդի, կրոնի, մշակույթի գերարժևորում չի կարելի,
-ով գիտի միայն մի ժողովուրդ, մի կրոն, մի մշակույթ՝ չգիտի ոչ մեկը,
-ազգագրագետ կարող է լինել միայն գիտությունը, մարդկությունն ու մարդուն սիրողը, 
-ազգագրագետը պարտավորություն ունի հասարակության և գիտության առաջ, 
-ազգագրագետը պետք է հարգանքով վերաբերի իր գիտական կյանքի նախորդներին և հասարակական կյանքի ուսուցիչներին, 
-ազգագրագետը պետք է հիշի՝ փաստերի կեղծարարությունը, մակերեսային դիտարկումները, հապճեպ եզրակացությունները սպանում են գիտությունը,
-ազգագագրությունը որպես մասնագիտություն ընտրած մարդը չպիտի շեղվի դրանից, 
-ազգագրագետը չպիտի կեղծ վկայություն տա իր մերձավորների, այլ ժողովուրդների, նրանց բնույթի, արարողությունների, սովորությունների, խառնվածքի մասին: «Մերձավորիդ քեզնից առավել սիրիր» պատգամը խիստ կարևոր պատգամ է ազգագրագետի համար, 
-հետազոտվող ժողովուրդներին/ժողովրդին, զարգացման որ մակարդակին էլ լինեն, չպիտի պարտադրի իր մշակույթը: Նրանց հանդեպ սերն ու ուշադրությունը երաշխիք են այդ ժողովրդի/ժողովուրդների մշակութային զարգացման ներքին մղման զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել