Tert.am-ը գրում է.

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, հայտարարություն է տարածել՝ կապված Մոսկվայում արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ։ Կոմանդոսի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Մոսկվայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ-ռուսական բարեկամության ամենահետևողական ու ակտիվ քարոզիչներից մեկին՝ մեծ հայրենասեր և հայտնի բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանին: Երկար տարիներ ճանաչելով Լևոն Հայրապետյանին՝ ինձ մոտ ոչ մի կասկած չկա. այս ակցիան նպատակ է հետապնդում ստվեր նետելու հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա:

Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած: Միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից Ադրբեջանն է, որի ղեկավարությունը միշտ մեծագույն նախանձով է վերաբերում հայոց պետության հաջողություններին: Այն նույն Ադրբեջանը, որը փորձում է իր խնդիրները լուծել՝ օգտագործելով նավթային եկամուտները, որը միջազգային տերմինաբանության մեջ արդեն հայտնի է «խավիարային դիվանագիտություն» անվանմամբ, ինչի մասին խոսել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» վտանգ է ներկայացնում Եվրախորհրդի Խորհրդարանական ասամբլեայի ինքնիշխանությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել