1  Ռիո Ֆուտալեուֆու, Չիլի  և Արգենտինա

Ռիո Ֆուտալեուֆու գետը, թերևս, ամենափառահեղն է, եթե խոսքը դրա գույնի մասին է: Գետը, որն անցնում է Չիլիով ու Արգենտինայով, սնուցվում է ժայթքող աղբյուրների հոսող ջրով, որը անզուգական կապույտ գույն է հաղորդում գետի ջրին: Ջրի բաց կապույտը հրաշալիորեն համադրվում է քարոտ մոխրագույն բլուրների ու կանաչ փարթամ անտառների հետ, որոնցից էլ ավելի է գեղեցկանում Ռիո Ֆուտալեուֆուն:

1.-Rio-F

 2  Յանցզի, Չինաստան

Յանցզի գետն Ասիայի ամենաերկար գետն է, որը հսկայական տարածություն է կտրում` անցնելով լեռների, անտառների ու բնակավայրերի միջով: Չնայած Յանցզի գետը գեղեցիկ է յուրաքանչյուր դիտանկյունից, այնուամենայնիվ, այն առավել հրաշագեղ է, երբ նավարկում ես դրա ջրերում:

2

 3  Ամազոն, Հարավային Ամերիկա

Ամազոն գետը սկսում է Բրազիլիայից ու ձգվում մինչև Պերու, Էկվադոր, Բոլիվիա և Վենեսուելա` ի վերջո հասնելով ու թափվելով Ատլանտյան օվկիանոս: Գետի երկարությունը 6400 կմ է, իսկ լայնությունը գետաբերանում` 200կմ` այսպիսով դառնալով աշխարհի ամենամեծ ավազանն ունեցող գետը: Այն անցնում է Հարավային Ամերիկայի հրաշագեղ վայրերով, ինչը նշանակում է՝ որ դիտանկյունից էլ նայես, առջևում անկրկնելի գեղեցիկ տեսարան կհայտնվի:

3

 4  Կանյո Կրիստալես, Հարավային Ամերիկա

Ադյան լեռների փեշերին ձգվող Ամազոնյան անձրևային անտառներից սկիզբ առնող Կոլումբիայի Կանյո Կրիստալեսը բառացիորեն դրախտային գետ է: Հաճախ այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ գետը: Այս տիտղոսը, սակայն, միայն տարվա որոշակի հատվածում է վերաբերում այս գետին, երբ հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին այն ծածկվում է սեզոնային գունավոր ջրիմուռներով` գետի ջրերին հաղորդելով կանաչի, կապույտի, դեղինի, կարմիրի ու նարնջագույնի վառ երանգներ:

 5  Զամբեզի, Աֆրիկա

Զամբեզի գետը չորրորդ ամենաերկար գետն է Աֆրիկայում՝ 2660 կմ է ձգվելով Զամբիայից, անցնելով Անգոլայի, Բոցվանայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի տարածքներով, ի վերջո հասնելով ու թափվելով Հնդկական օվկիանոս: Ինքնին գեղեցիկ լինելով` Զամբիա գետի վրա է գտնվում նաև աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան: Ջրվեժի հսկայական բարձրության ու լայնքի շնորհիվ ջուրն ուժգնությամբ գահավիժում է ներքև ու ցրվում ամեն կողմով: Տեղացիներն այն երբեմն անվանում են «ամպրոպների ծուխ»:

5

 6  Դանուբ, Եվրոպա

Դանուբ գետի երկարությունը 2960 կմ է: Այն անցնում է եվրոպական 9 երկրների ու աշխարհի մի շարք ամենագեղեցիկ քաղաքների միջով, մինչև ի վերջո թափվում է Սև ծով: Ժամանակին բնակավայրեր հաստատելու համար կարևոր նշանակություն ունենալով` դրա ափերի կարելի է բազմաթիվ ամրոցներ ու դղյակներ գտնել, որոնք տերությունների միջև սահման էին գծում:

6

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել