Մի քանի բան ասեմ «Կիսաբաց լուսամուտներ»-ի վերջին հաղորդման մասին: Առհասարակ այն չեմ նայում, բայց այս վերջին հաղորդման մասին շատ էր խոսվումև որոշեցի նայել: Շատ ջղայնացա: Ինձ համար ընդունելի չիերբ անչափահաս երեխային բերում են մի հաղորդումու հարցնում, թե իրա մերը բարոյակա՞ն ա, թե չէու հարցնում են, թե երբոնցում հետ...: Այդ հաղորդմանը ծնողները սկսում են մեկը մյուսին վիրավորել ամենավերջին բառերով՝ հենց իրան երեխաների առաջու հանրության առաջ ծիծաղի առարկա են դառնում: Հմի ջհանդամին, իրար կհասկանան, թե չէբայց երեխաների հոգեբանության վրա դա ազդում աու իրոքից տխմարություն ա: Ես առհասարակ դեմ եմ նման հաղորդումներինքանի որ դրանց օգտակարության գործակիցը զրո աու որևէ բանբացի դեգրադացումից, այն չի տալի: Այնպես չիոր այս հաղորդում դիտողը ինչ-որ բան կսովորիբացի քֆուրներից: Ինձ հետաքրքիր ա, թե ոնց են տարիներ հետո երեխաների աչքերի մեջ նայելու իրենց ծնողներըոնց են երեխաները էս ամեն ինչից դուրս գալու, ու ինչ հոգեբանական պատնեշների կռաստվեն, եթե արդեն իսկ հասուն տարիքում մեկը ցույց տա իրանց էտ տեսանյութըկամ ասի «վայ, էս էն հաղորդման մեջի երեխեն ա, որ մեր սենց, հերը նենց...»: Ցավալին էնաոր այս հաղորդման մեջ ոչ միայն ծնողներն են մեղավորոր համ իրանց ընտանեկան ներքին խնդիրներն են սարքում շոուու երեխաներին ներքաշում դրա մեջայլ նաև մեղավոր եմ համարում այս հաղորդման կազմակերպիչներինոր թույլ են տալիս երեխաներին մասնակցել նման հաղորդումներինԿոչ եմ անում ուշքի գալև մտածել ոչ միայն սեփական գրպանի մասինայլ նաև այն անմեղ սերնդիոր թե տխմար ծնողների պատճառով ընկնում է եթերային անբարո կրկեսև թե այն մարդկանց մասինովքեր դիտում են այդ հիմարությունը: Հրաչը շատ լավ հաղորդավար աև վստահ եմոր կարող է այլ հաղորդումներում նույնպես փայլել իսկ այդ տաղավարը կարող է ծառայել այլ հաղորդումների կազմակերպմանը: Հեռուստամեդիան շատ մեծ հնարավորություններ ա տալի ու հաղորդումների ստեղծման անսահմանափակ հնարավորությունև լավ կլինի, որ նկարահանեք այլ հաղորդումորը օգտակար կլինի հեռուստադիտողինու չի վնասի իր ներաշխարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել