Էս ՕԵԿ-ը որ դեմքի լուրջ ու անմեղ արտահայտությամբ Քառյակին ու «Դեմ եմ»-ին մեղադրում ա, որ վերջիններս հասան Տիգրան Սարգսյանի հրաժարականին ու գնացին արձակուրդ, հուսով եմ չի մոռանում, որ նույն Տիգրան Սարգսյանին իրանք ոչ միայն դեմ չէին, այլ հետը լավ էլ աշխատում էին։ Փոխանակ ինքնալուծարվեին ու արագ տեմպերով արտագաղթեին, մի բան էլ ռուբիլնիկը անջատել, բոլորին սխալ են հանում ու քարոզում, որ էս ժողովրդի հույսն ու ապագան միայն ու միայն ՕԵԿ-ն ա, որ ամսի 18-ին գոնե իրանք իրանց նեղ կազմով չլինեն։
Միանգամից ասեմ, որ Ձեր ֆեյքերի ոչ հավեսը ունեմ, ոչ էլ ժամանակը, ոչ էլ անձնավորում եմ, ուղղակի եթե իրոք փոշմանել եք ու ուզում եք մի բան անեք, Ձեր հաշվին արեք, ոչ թե Քառյակի կամ «Դեմ եմ»-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել