Ի դեպ Կարեն Մկրտչյանի համար դրամահավաքից հետո շատ վատ նախադեպ մնաց`դրամի համար արկղ ու ինչ որ մի պաստառ վերցնել ու փողոցում մարդկանց անհանգստացնել, հաշմանդամի համար փող ենք հավաքում, էս ինչ բարեգործական ընկերությունն ենք ներկայացնում, մանկատան համար փող ենք հավաքում...
Բարեգործությունը մուրացկանության մի վերածեք!!!!! Եթե մարդը օգնելու ցանկություն և հնարավորություն ունենա, նա չի սպասի դուք արկղը փողոցում բերեք բերանը մտցնեք, ու փակեք ճանապարհը, նա կգտնի օգնությունը տեղ հասցնելու ճանապարհ!!!
Կարծում եմ ոստիկանները չպետք է անտարբեր անցնեն այս ամենի կողքով, մուրացականներն ուրիշ են, բայց սա արդեն ուշադրության արժանի դեպք է, բարեգործության անվան տակ մարդկանցից աջ ու ձախ փող են մուրում: Ու սա հետագայում շատ կխանգարի իրոք օգնության կարիք ունեցող մարդկանց օգնելիս: 
Չի կարելի սա այսպես թողնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել