Tert.am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հուլիսի 15-ին հոգեբուժական հաստատությունների վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին` իր պաշտոնավարման առաջին այցերից մեկի ժամանակ, այցելել է հոգեբուժական հաստատություններ` հաշվի առնելով և քաջ գիտակցելով հրատապ լուծում պահանջող խնդիրները:  Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան Օմբուդսմենի՝ ավելի վաղ հայտարարության։ 

««Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում անձնակազմների հետ քննարկվել էին առկա բոլոր խնդիրները։ Կենտրոնների տնօրենները ներկայացրել էին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու, ինչպես նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։ Ակնհայտ է, որ հոգեբուժական հաստատություններում առկա է նաև որակյալ կադրերի` հոգեբույժների պակաս: Դրանց արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը օրակարգային է առողջապահական համակարգում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել