Tert.am-ը գրում է.

Եթե ուշադրություն դարձնենք Հայաստանում նշանակված Միացյալ Նահանգների դեսպանների կենսագրություններին, ապա կընդհանրացնենք, որ նրանք բոլորն առաջին հերթին անվտանգության հարցերով մասնագետներ են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգության» վարչության նախկին անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Եվ, հետևաբար, այս նշանակումն էլ բացառություն չէ և, թերևս, իր փորձով գալիս է ասելու, որ փորձառու է ողջ Եվրասիայի հարցերով և անընդմեջ՝ տեղական անվտանգության հարցերով զբաղվող»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը, ինչպես հաղորդել էր«Ազատություն» ռադիոկայանը, դիվանագիտական ծառայություն է անցել աշխարհի հետևյալ մայրաքաղաքներում` Լոնդոն, Փարիզ, Բաղդադ, Իսլամաբադ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել