Tert.am-ը գրում է.

Վերջին օրերին Հայաստան ներխուժած և մեր տարածքում քրեական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների պարագայում հստակ գործ ունենք ոչ թե ռազմագերիների, այլ ծանր հանցագործություն գործած անձանց հետ, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն այն վայրի դատական ատյանների կողմից, որտեղ գործել են հանցագործությունը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկումհրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: 

«Ավելին՝ ես ժամանակին մի քանի անգամ եմ ասել, որ երբ չկան ռազմական գործողություններ ու մենք սահմանը խախտած մարդկանց անվանում ենք ռազմագերի, դա ավելի քան պայմանական է: Մենք նրանց այդպես ենք կոչում, որովհետև մենք չունենք խաղաղության մասին պայմանագիր: Միաժամանակ, մենք չունենք հայտարարված որևէ պատերազմական գործողություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և ավելացրեց. «Սա է պատճառը, որ ժամանակին մեր կազմակերպությունը տարբեր քննարկումների ժամանակ առաջարկել է նրանց անվանել ՝ սահմանախախտ անձինք: Եվ տվյալ դեպքում սահմանախախտը կարող է որևէ մի այլ հանցագործություն չկատարել, ինչպես տեղի է ունեցել բազմաթիվ անգամներ, լինի՝ Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքացիների դեպքում, և կարող է գործել, ինչպես տեղի է ունեցել այս անգամ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել