Tert.am-ը գրում է.

Ամենաառեղծվածային գույնը՝ սևը, որը տարբեր ժամանակներում այնքան գրավել է պուրիտանացիներին, գոթերին, ավանգարդ ոճի արվեստագետներին և նորաձևության ասպարեզում ամենակարկառուն դեմքերից մեկին՝ Կոկո Շանելին, այժմ ավելի խորհրդավոր ու էլ ավելի մուգ է դարձել:

Ինչպես ներկայացնում է Independent-ը՝ բրիտանական ընկերությունը «տարօրինակ» նյութ է ստեղծել, որն այնքան սև է, որ կլանում է տեսողական լույսի ընդամենը 0.035 տոկոսը՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: «Սուպեր սև» ծածկույթին նայելիս, որը պատրաստված է ածխածնային նանոխողովակներից՝ յուրաքանչյուրը 10000 անգամ ավելի բարակ, քան մարդու մազը, տարօրինակ զգացողություն ես ունենում: Այն այնքան մուգ է, որ մարդկային աչքը չի կարող հասկանալ, թե ինչ է տեսնում: Ձևերն ու ուրվագծերը կորչում են՝ տեսադաշտում թողնելով միայն ակնհայտ անդունդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել