Tert.am-ը գրում է.

Իտալական Il Fatto Quotidiano պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին Իտալիա։ Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար։

«Վաղը, Ղազախստան ուղևորությունից հետո, վարչապետը կընդունի Ադրբեջանի նախագահին, երկիր, որտեղ լրագրողներ ու ընդդիմադիրներ են ձերբակալվել:

Օրակարգում է Տրանս Ադրիատիկ Գազատարը TAP, որը առաջիկա տարիներին Հունաստանով և Ալբանիայով Կասպից ծովի գազը կտանի Իտալիա: Մյուս կողմից, սա հնարավորություն է հաստատել հարաբերություններ մի երկրի հետ, որտեղ քաղաքացիական իրավունքները ոտնահարվում են, որտեղ ընդդիմության անդամներն ու լրագրողները դեռ բանտարկված են: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Իտալիա և վաղը նա կհանդիպի վարչապետ Ռենզիին, Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, Սենատի նախագահ և Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոյին: 800 կմ խողովակաշարի կառուցման ժամկետը կլինի Ադրբեջանի առաջնորդի և վարչապետի հանդիպումների հիմնական քննարկման թեման, որից 45–ն անցնում է Իտալիայով:

Ոչ միայն գազ: Բայց այս պահին Իտալիան այս նախկին սովետական հանրապետության լավագույն բիզնես գործընկերն է, որի հետ առևտրային ծավալը կազմում է 7 մլրդ եվրո: Խողովակաշարի կառուցումը կավարտվի 2019-ին և կիրականացնի տարեկան մինչև 20 միլիոն խորանարդ մետր գազի տեղափոխում Շահ Դենիզից Լեչչե շրջանի Մելենդուրնյո:

Ինչևէ, մնում է մի երկրի հետ հարաբերություններ ունենալու հարցը, որտեղ խախտվում են քաղաքացիական իրավունքները և որտեղ շատ ընդդիմադիրներ բանտարկված են: Անար Մամադլին`ընտրությունների մոնիտորինգի ղեկավարը, և ընդդիմադիր շարժման ղեկավար Իլգար Մամադովը դատապարտվել են 7 տարի ազատազրկման: Եվ դա դեռ ամենը չէ`վերջին տարիներին իրենց հետազոտությունների պատճառով երկու լրագրող` Էլմար Հուսեյնովը և Ռաֆիգ Տագին սպանվել են, իսկ երրորդը մահացել է բանտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել