Արդյոք ժամանակը չէ՞ հայուհուն նույնպես զինվորագրել ՀՀ ԶՈւ. մանավանդ, որ կամավոր զինվորագրվողները գնալով շատանում են: 
Հրեուհիները օրենքով ցուցանեցին այն, ինչ հայուհիները ողջ պատմության ընթացքում ապացուցում էին. ազգի փրկության համար կին, թե տղամարդ պետք չէ տարբերակել. «հայոց փափկասուն տիկիններն» ու համեստ օրիորդներն անգամ մարտի դաշտում էին իրենց եղբայրների, ամուսինների ու հայրերի կողքին, ինչը ևս մեկ անգամ ապացուցեցին Արցախում, ապացուցեցին հաղթանակով....Ուրեմն կարելի՞ է նրանց զորակոչումը նույնպես օրինականացնել, իհարկե, համապատասխան պայմաններով, ինչպես դա անում է նման փորձ ունեցող Իսրայել պետությունը. ավելի կարճ զինծառայության ժամկետ և ամուսնացած կանանց համար կամավոր սկզբունքի պահպանում....Չե՞ք կարծում, որ փոքրաթիվ ազգերի համար սա անհրաժեշտություն է...
Ի՞նչ եք կարծում՝ բանակի հանդեպ հասարակության լավատեսական տրամադրվածություններն աստիճանաբար աճելու դեպքում սա ճի՞շտ առաջարկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել