Միխայիլ Ժվանեցկին ժամանակակից հայտնի գրողներից է: 1999 թ.-ին նա արժանացել է Ուկրաինայի, իսկ 2012 թ.-ին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչմանը: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Քաղաքական կաբարեն», «Իմ Օդեսան», «Շոգ ամառը» և այլն: Այս հոդվածում մենք առանձնացրել ենք նրա 10 իմաստուն մտքերը: Հուսով ենք, որ Ժվանեցկու ասույթներից Դուք ինչ-որ նոր բան կքաղեք Ձեզ համար:

1. Մաքուր խիղճը վատ հիշողության նշան է:

2. Տարբերությունը իմաստուն մարդու ու խելացի մարդու միջև. խելացի մարդը հեշտությամբ դուրս է գալիս այն իրադրությունից, որի մեջ իմաստուն մարդը չի հայտնվում:

3. Բարին միշտ հաղթում է չարին: Նշանակում է, որ ով հաղթել է, նա էլ բարին է:

4. Միշտ չէ, որ իմաստությունը տարիքի հետ է գալիս: Երբեմն տարիքը միայնակ է գալիս:

5. Երջանիկ ավարտ չի լինում: Եթե երջանիկ է, ապա դեռ ավարտը չէ:

6. Մտածելն այնքան դժվար է, որ մարդկանց մեծամասնությունը մտածելու փոխարեն դատում է:

7. Ոմանք խիզախ են թվում սոսկ այն պատճառով, որ վախենում են փախչել:

8. Ոչինչ այնպես չի խոցում մարդուն, որքան սեփական երջանկության բեկորները:

9. Երբեք մի՛ չափազանցրեք թշնամիների հիմարությունը և ընկերների հավատարմությունը:

10. Օրը գոնե հինգ րոպե ինքնաքննադատաբար մոտեցեք Ձեզ: Երբ ուրիշներն են քննադատաբար մոտենում Ձեզ, դա մի բան, սակայն երբ Դուք ինքներդ եք հինգ րոպե քննադատաբար մոտենում ինքներդ Ձեզ, դա համազոր է 30 րոպե վազքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել