Սիլվա Հակոբյանի աստղայինը «տարել ա»: Ես ավելի քան վստահ եմ, որ այս ստատուսս կհրապարկվի Սիլվայի պրոդյուսեր/հայրիկի պատին անպատվող «ոսկե գոհարներով» հանդերձ (առաջին անգամը չի էլի, որ նա աղջկա մասին կարծիքներին տենց ա արձագանքում), բայց, միևնույնն է, ՉԵՄ ԼՌԵԼՈՒ: 
Իմ համար Սիլվան ժամանակին համեստության կերպար էր, քանի որ իրեն պահում էր աղջնակի նման, մեծ-մեծ չէր խոսում ու ամուր ընտանիքի շնորհիվ կարողանում էր իր ուժերով հասնել հայտնիության: 
Բայց արի ու տես, որ հայտնիությունը մարդկանց «փչացնում է» ու, ինչպես ասում են. «Իմ իմացած Սիլվայից էլ բան չի մնացել»: 
Հարցին, թե իրո՞ք թանկ են ձեր ելույթները հարսանքին, նա պատասխանեց. «Պապայիս հարցրեք, բայց ես գիտեմ, որ շատ թանկ հաճույք է ինձ հարսանիքին տեսնելը»... Հասկանո՞ւմ եք, ազգ իմ, էն համեստ աղջիկը, որը միշտ բարի դեմքով ու ժպտերես էր ու բոլորի հետ շփվող, հիմա ինչ-որ կեղծավոր ժպիտով ու չոր ասում ա, որ ինքը թանկ ա երգում ու իրան տեսնելը թանկ հաճույք է: Սա էն մի գլխավոր ադրիբուդնա, որով դու հասկանում ես, որ իրան էլ «կորցրինք»: 
Իսկ ինչ վերաբերում իր անձնականի մասին, նա ինչ-որ կայքի ա ցեխը քցում, բայց պարզվում ա՝ ինքն ա առաջինը նկարը տեղադրել, նոր էտ կայքը ինչ-որ այլ նկար, այսինքն՝ ստացվում ա. «Չեմ ուզում քցի ջեբս», ուրեմն ինքը կիսաշուխուրը քցում ա ու անմեղ դեմքով հետո բողոքում, որ ինքը կապ չունի, այդ ստոր կայքերն են բոլորը: Իսկ ամենավատ բառը, որ ինքը օգտագործեց, դա. «Հարձակվեցին», երևի նա չգիտի, բայց կարելի է իրեն տեղեկացնել, որ հարձակվում են կենդանիները: 
Մի խոսքով` էս աղջնակի աստղայինն էլ տարավ:

Հ.Գ. Կյանքում ոչ մեկդ հարսանիքին երգելու առումով Թաթայի հետ չհամեմատվեք ու ձեր հոնորարները նրանից քիչ վերցրեք, քանի որ ոչ մեկդ իրանից առավել չեք էտ ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել