Էս Բողբոջը ձի չէր, այլ մաքուր էշ: Կամ էլ Բողբոջի պրոյեկտը մոգոնողներն են մեզ էշի տեղ դնում: Կամ էլ ուղղակի իրանքն են էնքան անտաղանդ ու համառ, որ էշի համառությամբ մինչև վերջ առաջ բրթեցին էն ութոտնուկ Պաուլից մոդա ընկած թրենդը՝ չնայած, որ ի սկզբանե էլ սխալներ թույլ էին տվել համ էդ թխոցու կազմակերպողները, համ էլ էդ հայվան Բողբոջը:

Եթե վերադառնում ենք Պաուլի օրինակին, ապա հարկ եմ համարում հիշեցնել, որ ութոտնուկը ՈՉ ՄԻ ՍԽԱԼ կանխատեսում այդպես էլ չարեց, իսկ Բողբոջը ոչ միայն խաղերի ճնշող մեծամասնության դեպքում էր սխալ խնձոր ուտում, դեռ մի բան էլ ֆինալում աբլաժածսյա եղավ: Էլ չեմ խոսում ֆուտբոլից երևի ավելի քիչ հասկացող, քան էդ Բողբոջին կերակրող նանարների ընտրությունից, կազմակերպիչների կիքսի մասին, որ խմբային փուլում անգամ հաշվի չէին առել, որ թիմերը կարող են ոչ ոքի խաղալ:

Ինչևիցէ, ուղղակի ամոթ է: Լուրջ եմ ասում: Էդ խեղճ Պաուլը ընդամենը ինչ-որ փաբի ակվարիումում իրա համար լողում էր, որքանով որ ես եմ հիշում, իրան նկարում էին, գցում ինտերնետ ու ուրախանում էին, առաջնության կեսերից էլ արդեն ավանդույթ դարձավ այդ ամենը, բայց ոչ մի բուքմեյքեր չէր գնում հատուկ ութոտնուկի ու նանարների մասնակցությամբ կանխատեսումներ նկարում ու հեռուստատեսությամբ ցույց տալիս, իսկ մերոնք քցին-բռնին, որ եթե մի անգամ ինչ-որ հրաշքով նման համընկնումներ եղել են ութոտնուկի պարագայում, ապա հաստատ հայեցի ձին ավելի լավ կանի այդ ամենը...

Հ.Գ. Հա-բա, Արգենտինան չեմպիոն դարձավ... էս չե՞ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել