Tert.am_ը գրում է.

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ գյուղատնտեսական մթերքների անվտանգության հսկողությունն իրենց ուշադրության կենտրոնում է:


Նա սխալ համարեց այն համոզմունքը, թե ոչ ակտիվ սեզոնում գյուղմթերքը վտանգավոր է: «Միանշանակ չի կարելի ասել, թե վաղահաս միրգը վտանգավոր է, դա այդպես չէ, պարզապես իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց նա:


Արթուր Նիկոյանը հայտնեց, որ շուրջ մեկ տարուց ավելի սահմանային հսկիչ կետը վերահսկողության տակ է առել ներկրվող գյուղատնտեսական մթերքը, և նիտրատների մնացորդային քանակությունը ստուգվում է՝ արդյո՞ք այն համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը: «Մեկ տարվա արդյունքում խախտումներ չեն եղել»,-ասաց Արթուր Նիկոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել