Գերմանիա-Արգենտինա խաղին ընդառաջ

Դիտելու եմ մի խաղ, որի թիմերից մեկում խաղում է մի ֆուտբոլիստ, ում խաղից հաճույք եմ ստանում, ով իմ պատկերացմամբ թիվ 1 ֆուտբոլիստի համար կռիվ է տալիս Ռոբենի հետ... Սակայն Մեսսիի առկայությունը Արգենտինայի ազգային հավաքականում դեռ քիչ է, որ երկրպագեմ Արգենտինային...

Գերմանիայում չկա մի ֆուտբոլիստ, ով իմ համար կհամեմատվի Մեսսիի կամ Ռոբենի հետ, սակայն ի տարբերություն այլ պետությունների հավաքականների՝ գերմանական ֆուտբոլը արտացոլում է ֆուտբոլի էությունն ընդհանարպես... ֆուտբոլում անհատական հատկանիշները կարևոր են, կարևոր է Մեսսիի նման առանձնահատկություններ ունեցող ֆուտբոլիստների առկայությունը հավաքականներում, բայց ֆուտբոլը թիմային խաղ է, նրանում անհատից կարևոր՝ կազմակերպված թիմային խաղ ցույց տալն է միասնական պայքարն է: 

Գերմանիայի հավաքականը հաղթելու է այս խաղում, հաղթելու է ու չի թողելու, որ Մեսսին կյանքի կոչի իր խաբսերն ու արագությունները, գերմանական սառնասրտությունն ու կազմակերպվածությունը ջարդելու է բոլոր տեսակի արագությունները, հուզախեղդ է անելու ցանկացած ֆուտբոլիստի, իհարկե Արգենտինային չի հաղթելու նույնքան մեծ հաշվով, որքան որ արեց Բրազիլիայի հավաքականի հետ խաղում, բայց Արեգենտինան պարտված փակելու է Բրազիլիայի օդակայանի դռները, դրանում չեմ կասկածում...

Գերմանական ֆուտբոլի առանձնահատկություններից մեկն այն է, որ հուզախեղդ չեն լինում ֆուտբոլիստները, չեն հանգստանում հաշվի մեջ առաջ անցնելուց հետո, խաղում են մինչև վերջ այնպես, կարծես թե պարտվում են մրցակցին....

Չեմ ուզում շատ գրեմ էս թեթև ու հետաքրքիր խաղից առաջ, բայց գերմանական ֆուտբոլը կարելի է տրանսֆորմացնել հանրային ու պետական այլ ոլորտների վրա ու հասնել հաջողության...էս մասին դեռ մտորում եմ...

4:2 կամ 2:1 հաշվով Գերմանիան կդառնա չեմպիոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել