Մեծ ցավ ենք ապրում բոլորս, երբ լսում ենք սահմանին հայ զինծառայողի մահվան մասին: Վերջին օրերին հաճախակի դարձած կորուստները հերթական անգամ ստիպում են երազել այն ժամանակների մասին, երբ Հայրենիքս կլինի այնքան ուժեղ ու հզոր, որ որևէ թշնամի երբևէ չհանդգնի վնասել նույնիսկ մեկ հայի` իմանալով, որ խիստ պատիժը անդառնալի է լինելու:
Ցավակվում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Ձեր վիշտն անվերջ է: Բայց անվերջ է նաև հանուն Հայաստանի նահատակվածների փառքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել