Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկը և հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցելով նրանց հետ՝ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է ու վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնելու և աջակցելու երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցկացնելու հարցում. «Ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրի համար բանակի դերն ու նշանակությունը անչափ կարևոր է ու նաև այսպիսի նախաձեռնություններով է, որ մենք մեր հատուկ վերաբերմունքն ենք արտահայտում թե՛ մեր բանակի, թե՛ մեր զինվորների, և թե՛ նաև նրանց ծնողների հանդեպ»,- նշել է քաղաքապետը: Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպում ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել