Մի կին գրում է բռնված ադրբեջանցու մասին, թե «ոչ ինքն է դիվերսանտի նման, ոչ բռնած զենքը»։ Ռուսները մի լավ բառ ունեն. «ступор»։ Այսպիսի հայտարարություններից ես հենց այդ ստուպոռ կոչվածի մեջ եմ հայտնվում։ Որովհետև... ախր դե ո՞նց պատասխանես։ Հարցնես. «Քույր ջան, քանի՞ դիվերսանտ ես կյանքում տեսել»։ Կամ, ասենք՝ զենքը... Ինչի՞ց որոշեցիր, որ խլացուցիչով զենքը «դիվերսանտի զենք» չի։

Խնդիրն իրականում երկկողմանի է...

Մի կողմն ագրեսիվ խոմյաչոկությունն է։ Խոմյաչոկը կյանքում լիքը կինոներ է տեսել, ուր դիվերսանտներն անպայման սև շորերով են, արմունկներին ու ծնկներին հատուկ վահանակներով, դիմակներով, ձեռքներին՝ լազերային նշանոցներով ինչ-որ յուրահատուկ զենքեր։ Երբ նա տեսնում է մաշած կալաշ (թեկուզ և խլացուցիչով), խոմյաչոկին թվում է, որ իրեն փորձում են խաբեն, որովհետև ինքը չի հասկանում, որ «դիվերսանտի ճիշտ զենքի» մասին իր պատկերացումները տարիների ընթացքում դիտված ֆիլմերից են։

Խնդրի երկրորդ կողմը բացատրողներն են։ Խոմյաչոկներից շատերն, օրինակ՝ ընդհանրապես չգիտեն, թե խլացուցիչն ինչ է։ Ըստ այդմ զենքը լուսանկարելը քիչ է, պետք է նաև տակը գրել. խլացուցիչով ավտոմատ, խլացուցիչով ատրճանակ։ Պետք է նաև բացատրել. ախպեր ջան, քուր ջան, սովորական «էքստրեմալ տուրիստը» գլուշիծելով ավտոմատ ու ատրճանակ հետը ման չի տալիս։ Եթե ցույց եք տալիս Ադրբեջանի դրոշը, ուրեմն նաև բարի եղեք խելքին մոտ բացատրություն տալ, գոնե փորձեք հարցնել էդ ախմախին, թե ինչի էր դրոշը հետը քարշ տալիս։ Մեկ էլ տեսար՝ բացատրեր։ Եթե դաջվածքը ցույց եք տալիս, ուրեմն նաև բարի եղեք բացատրեք, թե ինչ դաջվածք է։ Եւ այլն, և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել