Tert.am-ը գրում է.

Առողջապահության ոլորտից ստացած Օմբուդսմենին ուղղված քաղաքացիների բողոքները կապված է դեղերի ոլորտի չարաշահումների հետ: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, չարաշահում են անվճար դեղերի տրամադրման իրենց պարտականությունը:

«Կա օրենք, իրավական ակտեր, կառավարության որոշումներ, հրամաններ՝ համաձայն որոնց սահմանվում է, որ մինչև յոթ տարեկան երեխաները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և այլ սոցիալական խմբեր պետք է օգտվեն անվճար դեղեր ստանալու իրավունքից, բայց գործնականում մենք ահազանգեր ենք ստանում, որ դա չի ապահովվում»,- ասաց նա:


ՄԻՊ տեղակալը նշեց, հաճախ մարդիկ տեղյակ չեն լինում անվճար դեղորայք ստանալու իրենց իրավունքից, իսկ բուժհաստատությունները չեն հայտնում այդ արտոնությունների մասին կամ ասում են, թե անվճար տրամադրվող դեղերն արդեն վերջացել են: Տաթևիկ Խաչատրյանն ասաց, որ երբեմն պետական գնումների գործընթացով ձեռք է բերվում անվճար դեղին անորակ փոխարինող, որը հիվանդների վրա վատ է ազդում: Ըստ նրա՝ խնդիրը օրենքի մեջ է:

«Այսինքն, երբ դեղերի գնման մրցույթ է հայտարարվում, հաղթում է առավել ցածր գին ներկայացրած դեղը և չնայած նախարարությունը պնդում է, որ այդ դեղերը հավասար արդյունավետություն ունեն, սակայն մյուս կողմից հիվանդներն ասում են, որ ավելի էժան դեղերը իրենց առողջության վրա ավելի վատ ձևով են ազդում և պետությունը գնման գործընթացով քիչ-քիչ գնում է դեղերի որակի իջեցում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել