Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Արտյոմովսկի Զելենոպոլյե գյուղում ուկրաինական հակաահաբեկչական գործողության ուժերի ստորաբաժանումների կողմից «Գրադ» տեսակի զենքից հրթիռակոծության հետևանքով 30-ից ավելի ուկրաինացի զինվորական է զոհվել։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը, հաղորդում է Интерфакс-Украина-ն:

«Դեռևս ըստ տեղեկությունների սպանվել է 30 հոգի: Հնարավոր է, որ զոհերը ավելի շատ լինեն»,- հայտարարել է նա:

Շկիրյակը հայտարարել է, որ ուկրաինացի ուժայինների պատասխանը երկար սպասել չի տա «այս հերթական արյունալի ահաբեկչությունից հետո ուկրաինացի ժողովրդի, Զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորների վրա զենք բարձրացրածների նկատմամբ մեր վերաբերմունքի մասին ցանկացած հարց կլինի հստակ և հասկանալի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել