Tert.am-ը գրում է.

Ամառն իր ընթացքի մեջ է, և մենք պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ, որպեսզի խուսափենք առողջության համար տհաճ երևույթներից՝ միաժամանակ վայելելով հաճելի ամառը: Հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ նշելով, թե ամառվա ընթացքում նախ և առաջ պետք է խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. դրանք ինչ-որ քանակով դրական ազդեցություն ունեն մարդու համար, բայց այն չարաշահելու դեպքում կարող է բացասական ազդեցություն ունենալ մաշկի, աչքերի վրա, մաշկի քաղցկեղի ռիսկ ևս կա:

Մասնագետը խորհուրդ տվեց ամենաշոգ ժամերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ժամը 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևից, կրել գլխարկներ և արևային ակնոցներ, հագնել բնական գործվածքներից և բաց գույնի հագուստ, խմել մինչև մեկուկես լիտր հեղուկ: Շատ լավ է նաև թան խմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել