Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով հերթական դատական նիստը:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով տուժող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը: Վերջինս պատասխանելով ամբաստանյալներից Լիպարիտ Պետրոսյանի հարցին, թե որքանո՞վ է տուժել դեպքի օրը, պատասխանեց. «Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, միայն աչքերս են մրմռացել պայթուցիկներից»,-պատասխանեց ոստիկանը, ինչը ծիծաղ առաջացրեց ամբողջ դահլիճում:

Տիգրան Պետրոսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Անդրանիկ Առաքելյանի բարոյական անձը թույլ է տալիս իրեն համարել տուժող և հետաքրքրվեց՝ արդյո՞ք որևէ ընկեր չէր զանգահարել ու երեխայի ծննդի մասին հայտնել, ինչից վերջինս հուզվել է: Դատավորը հարցը հանեց՝ համարելով, որ հարցին արդեն պատասխան տրվել է:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և իր աջակիցները հեղափոխություն սկսելու կոչով երթի էին դուրս եկել 2013թ. նոյեմբերի 5-ին՝ Երևանում և ձերբակալվել էին։

Ամբաստանյալներից Տիգրան Պետրոսյանը հարցրեց, թե արդյո՞ք տուժողը տեսանյութերում տեսել է, որ որևէ մեկը՝ կլինի ոստիկան, թե ակցիայի մասնակից, որ աչքերը մաքրի կամ տրորի, տուժողը նշեց, որ չի նկատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել