Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլս-կրտսերին առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ մասին, «Ասպարեզի» փոխանցմամբ, տեղեկացրել է Սպիտակ տունը:

Եթե ԱՄՆ Սենատը հաստատի Միլսի թեկնածությունը, ապա հենց նա կփոխարինի Ջոն Հեֆերնին:

«Asbarez.com» կայքի փոխանցմամբ, Միլսը ներկայում Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն է: Այդ պաշտոնում նա աշխատում է 2012 թվականից: Նախքան այդ` 2011 թ., նա եղել է Մալթայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Միլսն իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988 թ.` որպես Փարիզում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակից: Այնուհետև աշխատել է ԱՄՆ պետքարտուղարության` Խորհրդային երկրների բյուրոյում, իսկ ապա  որպես ռեֆերենտ աշխատել է նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի հյուպատոսական բաժնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել