Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին անակնկալ այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ նախագահական ընտրություններից հետո ճգնաժամ է սկսվել, հայտնում է ABC News-ը:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները անհանգստացած են Համիդ Քարզայի կողմից իշխանության ժողովրդավարական փոխանցման խնդիրներով:

Ակնկալվում է, որ Քերին կօգնի լուծել ճգնաժամը. նա կհանդիպի թեկնածուների հետ, որոնցից յուրաքանչյուրը պնդում է, թե հենց ինքն է հաղթել նախագահական ընտրություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել