Էդուարդ Շևարդնաձեին մի ամգամ հանդիպելու առիթ եմ ունեցել:
Վրաստանի նախագահն էր, ես էլ՝ անփորձ մի ջահել:
Քոբուլիթիում Կովկասի երիտասարդության համագումարի պես մի բան էր՝ 1997-ին, ինքն էլ, որպես նախագահ, էդ միջոցառմանն «աքսակալությունն» էր անում:
Ուզում էի հասկանալ, թե էդ մարդը մեր Սերոբիչից ինչով է լավը եղել, որ էդքան կարևոր դերակատարություն է ունեցել սովետի կոմկուսում:
Հասկացա, որ նույնիսկ վատն է եղել, որովհետև մեր Սերոբիչը քծնել չի սիրել:
Բայց Շևարդնաձեին ես էդ պահին համեմատում էի իմ երկրի նախագահի հետ ու հպարտ էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կոմունիստական «բագաժ» չունի:
Հիմա Շևարդնաձեն հեռացել է էս կյաքնից, ու ես մտածում եմ, որ նա էլի մերոնց հետ համեմատվել չի կարող:
Պաշտոնը Լևոնի պես սիրուն չթողեց:
Սերոբիչի պես էլ հարգանք ու սեր չունի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել