Խեղճ գյուղացին այնքան զայրացած է, որ ինքն էլ չգիտի ում վրա թափի իր զայրույթը, ու թափում է մի մարդու վրա, ով գնացել է ի սրտե նրանց օգնելու: Ես հավատում եմ, որ մեր վարչապետը ամեն ինչ անելու է մարդկանց միջից այդ զայրույթը հանելու համար, և մարդկանց հոգսը թեթևացնելու համար: Այստեղ վատը այն է, որ վարչապետը փորձում է հասկանալ մարդու զայրույթը, պատճառը չնայած այն հանգամաքին, որ այդ մարդը բղավում է իր վրա, իսկ մնացած մանր մունր չինովնիկները՝ գյուղ նախարարա, մարզպետա, գյուղապետա բանա, փորձում են էտ մարդու բերանը փակեն յանիմ իրանք լավ են աշխատում ու էտ մարդը իզուր տեղնա բողոքում: Տո հենց դուք եք է իրականում մեղավոր այ մանր չինովնիկներ, որ ժողովուրդը այդքան ջղայնացած, նեղացած ու հուսահատված է այսօր, քանզի ձեր արևին օգնում եք մարդկանց, պոպուլիստական խոսոտումներ տալիս, թե իբր մենք սա կանենք ձեր համար, բայց իրականում չեք էլ հասցնում տեղ մարդկանց բողոքները, խնդիրները, ու հետո կանգնում ասում եք դիմել ենք մերժել են: Չեմ հավատում, դուք միայն տեղ եք հասցնում այն ամենը ինչը ձեզ ու ձեր ԽԾԲ-ին է անհրաժեշտ: Ես միշտ ասել եմ՝ մեկս մյուսին արժանի ենք, եթե ստորին օղակի չինովնիկը մտածի ժողովրդի մասին, ու ժողովրդի խնդիրները բարձրացնի և հետևողական լինի դրանց հանդեպ ապա վերին օղակները վստահ եմ, եթե ոչ սեփական ցանկությամբ, ապա հասարակութկյան պահանջից ելնելով կկատարեն իրենցից հասանելիքը մեր ժողովրդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել