Իսրայել պետությունն ամեն շաբաթ, եթե չասենք ամեն օր պատժիչ գործողություններ է իրականանցնում հարևան երկրների տարածքում և դա արդեն սովորական է դարձել թե պատժվողների, թե Իսրայելի քաղաքացիների համար: Պատժիչ գործողությունները ներառում են ավիահարվածներ, ցամաքային ներխուժումներ, հրթիռային հարվածներ, դիվերսիաներ և այլն: Հայաստանն իր տարածքով Իսրայելից մեծ է (42հզ կմ2), իսկ բանակի սպառազինությամբ և տնտեսությամբ մենք անհամեմամտելի ենք նրանց հետ, սա ասում եմ ցավով, բայց ամեն դեպքում դա փաստ է: Իսրայելի բանակն ամենամարտունակներից է աշխարհում, այն մշտապես պատրաստ է հակահարձակման և այդ մշտական պատրաստվածությունն ու իրավիճակը ռեալ գնահատելն է, որ այդ երկրին այսօր թույլ է տալիս գոյատևել կես միլիարդանոց արաբական երկրների շրջապատում: Իսրայելի բանակն ունի ևս մեկ առանձնահատկություն, այս իսկապես ԱԶԳԱՅԻՆ է, ոչ թե Հայաստանի բանակի նման՝ «բանվորա-գյուղացիական», երբ հարուստների, իշախանավորների երեխաները կամ չեն ծառայում, կամ ծառայում են, բայց տնային պայմաններում: 
Իսրայելի բանակի մասին հիշատակմանս իմաստն այն է, որ մենք չպետք է խուճապի մատնվենք այն լուրերից, որ ադրբեջանը զորքերի հերթական կուտակումն է իրականացրել սահմաններին, կամ դիվերսիա են իրականացրել, կամ զենք են գնել, մենք այսուհետ պետք է պատրաստ լինենք լսելու որ ուժեղ բախումներ են, որ մերոնք անցել են հակահարձակման, որ մերոնք որոշել են անցնել թշնամու թիկունք և գործողություններ են իրականացրել, որ Արցախի տարածքից ԻՍԿԱՆԴԵՐ հրթիռներ են արձակվել թշնամու ռազմաբազաների վրա և այլն: Հավատաստիացնում եմ ձեզ իմ սիրելի հայրենակիցներ, սա միակ ուղին է մեր տարածքների և շահերի պաշտպանության, այնպես ինչպես անում է Իսրայելը 500 մլն անոց արաբների դեմ, այդպես էլ մենք պետք է անենքն 5-6 մլն անոց ադրբեջանի դեմ, պետք է ստիպենք, որ այդ երկրի քաղաքացիները պահանջեն խաղաղություն, պետք է խաղաղությունը դարձնենք հասարակական պահանջ այդ երկրում: Իսկ դա հնարավոր է միայն սեփական բնակավայրում հայ զինվոր կամ հայ զինվորի կրակը տեսնելուց հետո: Աստված մեզ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել