Կոյուղու խողովակում հայտնաբերված նորածինը

Այս ցնցող միջադեպը վերջերս էր գրանցել Չինաստանում: Մայիսի 25-ին բազմահարկ շենքերից մեկի մի բնակչուհի լսեց կոյուղու խողովակից եկող երեխայի լացի ձայն ու զանգահարեց ոստիկանություն: Երկու ժամ տևած փրկարարական գործողության մասին տեսանյութը ցույց տվեցին չինական չինական հեռուստաալիքները, իսկ լուրը արագ տարածվեց աշխարհով մեկ: Բալիկը մնացել էր 10 սանտիմետր տրամագծով խողովակի մեջ և որպեսզի ազատեին նրան, ստիպված էին այն կտրել սանտիմետր առ սանտիմետր: Երեխան դեռ մայրական պլացենտայի մեջ էր և կշռում էր ընդամենը 2,8 կիլոգրամ: Բալիկի մոտ ձեռքերի, գլխի ու ոտքերի մասում տեղ-տեղ քերծվածքներ կային, բայց ընդհանուր առմամբ ու բարեբաախտաբար, ոչ մի լուրջ վնասվածք նա չէր ստացել:

Առայժմ նորածինը կրում է Նորածին №59 անվանումը, որը բժշկական այն ինկուբատորի հերթական համարն է, որում տեղավորել են մանկիկին: Չինացիները ամեն օր հյուրանոց տակդիրներ են բերում, մանկական հագուստ, կաթի փոշի… մի խոսքով ամեն ինչ, ինչ պետք է բալիկին: Անգամ մարդկանց հերթ է գոյացել, ովքեր ուզում են որդեգրել այս երեխային:
Ցավոք, դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր երեխան հայտնվել կոյուղում… Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել մոր հանդեպ՝ մահափորձ կատարելու մեղադրանքով:

Սաղմնավորումից 21 շաբաթ ու 6 օր հետո ծնված աղջիկը

Ամիլիա անունով այս բալիկը ծնվել է սաղմնավորումից ընդամենը 21 շաբաթ ու 6 օր հետո: Սա գրանցված ամենավաղ ծնունդն է, որի արդյունքում երեխան ողջ է մնացել: Բավական է միայն տեսնել, թե ինչ փոքրիկ էին նրա ոտքի թաթերը, որպեսզի հասկանալ, թե ինչ փոքր էր մնացած մարմինը: Ծնվելու պահին Ամիլիայի քաշը 284 գրամ էր, իսկ հասակը՝ 25 սմ:

Ի հակադրություն նախորդ երեխայի մայիրիկի, Ամիլիի մայրիկը միայն ակնածանքի է արժանի, որովհետև բժիշկները հանձն առան պայքարել երեխայի կյանքի համար միայն նրա աղիողորմ աղերսանքներից հետո:

Մահը գրանցվելուց 12 ժամ հետո դիահերձարանում լաց եղած նորածինը

Լուս Միլագրոս Վերոնը այժմ պինդ ու առողջ մեկ տարեկան բալիկ է, ով սակայն ծնվելու անհավանական պատմություն ունի: Նա լուս աշխարհ էր եկել ժամկետից երեք ամիս վաղ և կյանքի նշույլներ ցույց չէր տալիս: Բժիշկները նրան մահածին համարեցին ու ուղարկեցին դիահերձարան: Այսօր աղջնակը ողջ է միայն նրա համար, որ նրա ծնողները չնայած իրենց ծանր ապրումներին, պահանջեցին, որ իրենց թույլ տան տեսնել երեխայի մարմինը ու վերջին հրաժեշտը տան իրենց մանկիկին: 12 ժամ անց, «հրաժեշտի» ժամանակ, որը փակ դագաղով էր անցկացվում, մանկիկը անսպասելիորեն շարժվեց ու սկսեց լաց լինել: Նա սառն էր, ինչպես սառույցը, բայց նա ողջ էր: Այդ օրվանից ի վեր, Լուիս Մելագրոսը աճում է շատ արագ ու օր օրի ավելի առողջ երեխա է դառնում:


Զրահակիրի բույնում 24 ժամ մնացած նորածինը



Այս սահմռկեցուցիչ պատմությունը տեղի է ունեցել 2006 թվականին: Բրազիլական մի փոքր քաղաքի ծայրամասում ոստիկանությունը հայտնաբերել էր զրահակիրի բույնի մեջ թաղված մի նորածին բալիկի, որտեղ նա անց էր կացրել առնվազն 24 ժամ: Երբ մանկիկին գտան, նա դեռ մայրական պլացենտայի մեջ էր իսկ գետնից վերև միայն նրա գլխիկն էր, որի շուրջ մի ամբողջ ամպ միջատներ էին հավաքվել:

Սկզբում փրկարարները կարծեցին, որ բալիկը մահացել է, բայց հետո պարզվեց, որ նա պարզապես խորը քնած է, իսկ երբ նրա բերանը մաքրեցին հողից, նա բարձր լաց եղավ:

Ոստիկանությանը հաջողվեց պարզել մոր ինքնությունը: Դա 40-ամյա Ֆերեյրա Գուիմարրեսն էր, ով ևս 4 երեխա ուներ, որոնցից ամենափոքրը 5 տարեկան էր:

Ծնվելուց  անմիջապես հետո գնացքի զուգարանի միջով երկաթգծի վրա հայտնված երեխան

Այս դեպքը իրոք կարելի է դասել հրաշքների շարքին. նորածին բալիկը գնացքի զուգարանի մեջ էր ընկել ու հայտնվելով երկաթգծի վրա՝ ողջ էր մնացել: Հղի Ռինկու Դեբի Ռեյն՝ ամուսնու ու չորսամյա որդու հետ Բահիր քաղաք էին մեկնում, որտեղ էլ կինը պլանավորում էր ծննդաբերել: Գնացքում նրա մոտ փորացավեր սկսվեցին և նա գնաց զուգարան: Հենց այդ պահին նրա մոտ սկսվեց ծննդաբերության պրոցեսսը, որը կարելի է ասել ակնթարթ տևեց՝ երեխան միանգամից դուրս պրծավ մոր արգանդից ու ընկավ զուգարանի մեջ, որը վերջանում էր սովորական անցքով: Կինը վազեց ամուսնու մոտ և նրանք ստոպ-կրանով կանգնեցրեցին գնացքը ու վազեցին փնտրելու երեխային: Զարմանալին այն է, որ երբ երեխան գտնվեց, նրա մարմնի ոչ մի հատված լուրջ վնասված չէր. միայն մի քանի թեթև քերծվածք ու կապտուկներ:

8-րդ հարկից ընկնելուց հետո ողջ մնացախ նորածինը

Այս երեխայի բախտը ևս չէր բերել մոր հարցում: Հայտնի չէ, թե ինչ էր այդ կնոջ մտքում այդ պահին կատարվում, բայց ծննդաբերելուց անմիջապես հետո, նա իր երեխային նետել էր աղբատար խողովակի մեջ… 8-րդ հարկից: Բարեբախտաբար, աղբի այն կույտը, որի վրա վայրէջք էր կատարել մանկիկը, փափուկ էր և դա փրկել էր երեխայի կյանքը:

Ժամանակ առ ժամանակ կուտակված աղբը սեղմում են, որպեսզի այն շատ տեղ չզբաղեցնի և նույնը կարող էր արվել նաև այն պահին, երբ խեղճ մանկիկը հայտնվեց աղբակույտում, բայց բախտն այս անգամ նրա կողմից էր ու մանկան լացը լսելով, աշխատողներից մեկը զանգահարեց ոստիկանություն: Երեխային տեղափոխեցին Բրուկլինի հիվանդանոց ու նրա հետ այժմ ամեն ինչ կարգին է:

Հրազենային վնասվածք ստանալուց ու երեք օր առանց ջուր ու սնունդ մնալուց հետո ողջ մնացած նորածինը

Արգենտիինացի մի ամուսնական զույգ այնքան վստահ էր, որ աշխարհի վերջը մոտ է և շուտով ողջ մարդկությունը զոհ կգնա գլոբալ տաքացմանը, որ որոշեց, որ միակ հնարավորությունը իրենց երեխաներին ազատել տանջալից մահից՝ նրանց սպանելն է: Այս հանճարեղ եզրահանգումից հետո Ֆրանսիսկո Լոտերոն ու Միրիամ Կոլետտին կրակեցին իրենց երկամյա որդու մեջքին, իսկ 7 ամսեկան աղջկա՝ կրծքին, ինչից հետո իրենք ինքնասպան եղան:

Երեք օր անց ոստիկանություն զանգահարեցին հարևանները, ովքեր բողոքում էին նրանց բնակարանից եկող սարսափելի գարշահոտությունից: Ներթափանցելով բնակարան, ոստիկանությունը հայտնաբերեց ծնողների ու տղայի դիակները, իսկ այդ աղջնակը ողջ էր մնացել՝ չնայած հրազենային վնասվածքին ու 3 օր առանց սնունդ ու ջուր մնալուն: Զարմանալի է, բայց փաստ. բժիշկների վերահսկողության տակ նա շատ արագ սկսեց ապաքինվել ու շատ շուտով լրիվ առողջ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել