ՀՈԳՆԱԾ ՄՏՔԵՐ
Անհիշելի ժամանակներից սկսվեց պետականությունների կազմավորումն ու ձեւավորումը,...
սկիզբ առավ նաեւ միջազգային փոխհարաբերությունների ինստիտուտը...
դե, երկրագունդը մեկն է, ուստի, ոչ մի տեղ չես փախչի...
հենց այդ ժամանակներից էլ սկսվեցին պետությունների միջեւ փոխազդեցությունները...
ԱԶԴԵԼ են իրար վրա...
Միով բանիվ՝
հնում ԱԶԴԵԼ ԵՆ...
հիմա՝ ԱԶԴՈՒՄ ԵՆ...
եւ վաղն էլ՝ ԱԶԴԵԼՈՒ ԵՆ...
Պետություն ունեցողի հունարն այն է, որ այդ փոխազդեցության մեջ ինքն իրեն չկորցնի, մնա այնպիսին ինչպիսին ինքն է, ուրիշների հետ չշփոթեն...
Համաշխարհային քարտեզից, աստիճանաբար, վերացել են պետությունները, ովրոնք թերացել են այդ գործում, չեն կարողացել միտք ու եռանդ դնելով շենացնեն իրենց ԵՐԿԻՐԸ...
վերացել են...
հնում՝ վերացել են...
հիմա՝ վերանում են...
եւ վաղն էլ վերանալու են...
վերացել ու վերանալու են նրանք, ովքեր ապաշնորհ գտնվեցին իրենց ճակատագրի կերտման տնօրինումը նվիրեցին ՈՒՐԻՇՆԵՐԻՆ, պատճառաբանելով, թե, -
,,Բա ի՞նչ անենք՝ ֆլան, ֆստան, լո-լո, լա-լա, վույ-վույ եւ այլն...,,
ԻՆՉ ԱՆԵ՞Ք...
Տո, գլուխներդ պատովը տվեք...
Ձեզանից ՊՈՂՈՍ-ՊԵՐՐՈՍ դուրս չի գա...
Ձեզանից ՄԵԾ գործ եք վերցրել ու ԱՊԱԿԱՆՈՒՄ ԵՔ...
ՄԻ արեք... գնացեք տուն...
եթե ԺՈՂՈՎՈՒՐԴԸ թույլ տա, որ տուն գնաք...
Էլ թքից ու մրից այն կողմ բան չեք թողել ԺՈՂՈՎՐԴԻՆ...
Ամոթը խեղդելող ԵՐԿԻՐ կանե՞ն, անշնորհքներ...
Դիզելը գաղափարախոսություն եք դարձրել...
Ամոթ էլ չունեք, որ մարդ ասի, - ԱՄՈԹ ՁԵԶ...
Լավ չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել